Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով արշավին

Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով արշավին
05.12.2020 | 20:24

Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիների դեմ խոշտանգումները դադարեցնելու և նրանց ազատ արձակելու պահանջով արշավին: Աշխարհահռչակ երգչուհի Շերը, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նշանավոր ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական հարթակներում պատմում են ադրբեջանական գերության մեջ գտնվող տասնյակ հայերի դեմ իրականացվող անթույլատրելի վերաբերմունքի մասին, հորդորում աշխարհի առաջնորդներին պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ քայլերին:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական ուժերի անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Կառույցը հատուկ զեկույցում փաստել է, որ համացանցում հայտնված տեսանյութերում «ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց»։

Դիտվել է՝ 3747

Մեկնաբանություններ